Էկզեմա

Էկզեման կամ դերմատիտը եւս մաշկային հիվանդություն է, որն ավելի շատ ալերգիկ բնույթ է կրում: Հաճախ էկզեման զարգանում է նյարդային համակարգի կամ նյութափոխանակության խանգարման հետեւանքով: Այն հիմնականում առաջանում է դիաթեզով տառապող երեխաների մոտ: Ոչ հաճախ, բայց երբեմն էկզեմայով տառապողների մոտ ալերգիկ ռեակցիաներ են լինում ձկից, ձվից, ցիտրուսային մթերքներից, տան փոշուց, ծաղկափոշուց, քիմիական նյութերից` լվացքի փոշի եւ այլ մաքրող միջոցներ: Այս հիվանդության առաջացման պատճառները շատ են, դրա համար էլ այն պահանջում է համակարգային բուժում: Եթե էկզեմայի պատճառը սննդային ալերգիան է, ապա առաջին հերթին պետք է կերակրացանկից հանել հենց այդ մթերքները, իսկ օրգանիզմը մաքրելու համար ավելի շատ պետք է ուտել գազար, կաղամբ, սեւ բողկ եւ խնձոր: Կենդանական սպիտակուցներից կարելի է օգտագործել միայն ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, պանիր, իսկ միսը` միայն շոգեխաշած վիճակում: Պետք է խուսափել շատ քաղցրեղենից, ծխեցված մթերքներից ու հատկապես շոկոլադից: Էկզեմայի ժամանակ շատ լավ օգնում են կռատուկի թուրմից պատրաստված գիշերային կոմպրեսները: Շատ լավ օգնում է կարտոֆիլն ու մեղրը: Հում կարտոֆիլը մաքրել կեղեւից, լվանալ, անցկացնել մանր քերիչով: 100 գրամ կարտոֆիլի զանգվածին խառնել 1 թեյի գդալ մեղր: Ստացված զանգվածը լցնել թանզիֆե անձեռոցիկի վրա ու կապել հիվանդ հատվածի վրա: 2 ժամ հետո այն հանել ու մաշկը սրբել չոր շորով: Այս պրոցեդուրան պետք է կատարել օրվա մեջ 1-2 անգամ: Իսկ ահա թե ինչպես են էկզեման բուժել մեր նախնիները. այն նախկինում համարվել է շատ տարածված ու տանջալի հիվանդություն եւ բուժել են կարտոֆիլի օսլայի օգնությամբ: Եվս մի միջոց կա, որը շատ լավ օգնում է նման իրավիճակներում. դա ակտիվացված ածուխն է: Դասական բժշկության մեջ այն փորձված միջոց է: Ակտիվացված ածուխն իր մեջ է առնում բոլոր թունավոր նյութերը, որոնք մենք ընդունում ենք սննդի հետ կամ արտազատվում են մեր աղիներում: Օրգանիզմի մաքրման հետ անցնում է եւ՛ գլխացավը, եւ՛ մաշկի քորը, էկզեմա-եղնջատենդը:

Էկզեմայի դեպքում հավասարաչափ խառնել ընկույզի, հազարտերեւուկի չորացրած, մանրացրած տերեւներն ու երիցուկի ծաղիկները: 1 ճաշի գդալ այս զանգվածին ավելացնել 1 բաժակ եռջուր, փակել ամանի մեջ ու փաթաթել սրբիչով ու թրմել 1 ժամ ու քամել: Խմել օրը 4 անգամ` ուտելուց առաջ: Այս թուրմն անցկացնում է քորը: Էկզեմայի դեպքում շատ արդյունավետ է հետեւյալ միջոցը: Ապակե անոթի մեջ դնել 1 հատ թարմ ձու, վրան լցնել 50 գրամ քացախի էսենցիա, փակել կափարիչով ու 24 ժամ դնել մութ ու զով վայրում: Այնուհետեւ ավելացնել 1 ճաշի գդալ խոզի հալեցրած փորաճարպը եւ խառնել մինչեւ միատարր զանգված դառնալը: Հիվանդ մասերը լվանալ, չորացնել, ապա քսել պատրաստված քսուքը: Այն շատ ցավոտ է, բայց պետք է գոնե 1 ժամ դիմանալ: Այնուհետեւ քսել որեւէ մանկական կրեմ: Բուժումը կրկնել մի քանի անգամ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s