Հերպես

Նկարագրություն

Հերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդությունեից մեկն է: Այն ունի կրկնվելու հատկություն: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Վարակի մի քանի տեսակ կա, որոնցից առավել տարածված են հետևյալ տեսակները`

– հասարակ հերպես,
– գոտևորող հերպես (գոտևորող որքին),
– սեռական օրգանների հերպես:

Պատճառներ

Հերպեսի վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը: Հիվանդության առաջացմանը նպաստում են գերսառեցումը, օրգանիզմի դիմադրողականության անկումը, ինչպես նաև թերվիտամինությունը: Հերպեսը հաճախ առաջանում է այլ վարակիչ հիվանդությունների ֆոնի վրա:

Գոտևորող հերպեսն առաջանում է ջրծաղիկի վիրուսով ախտահարվելիս: Մինչև 10 տարեկան երեխաները գոտրորող հերպեսով չեն հիվանդանում, սակայն վարակված մարդու հետ շփվելիս նրանք կարող են հիվանդանալ ջրծաղիկով:

Սեռական հերպեսի վարակի փոխանցման ճանապարհներն են`

– սեռական ճանապարհը,
– հնարավոր է վարակված մորից պտղին՝ հղիության և ծննդաբերության ընթացքում
– հնարավոր է՝ կենցաղային:

Վարակվելու ռիսկը բարձրանում է բորբոքման սրացման կամ գաղտնի շրջանում, երբ սեռական հարաբերությունները դառնում են վարակվելու իմաստով առավել վտանգավոր: Ավելի բարձր է տղամարդու կողմից կնոջը վարակելու ռիսկը:

Պաթոգենեզ

Հասարակ հերպեսը դրսևորվում է բշտիկների առաջացմամբ, որոնք ի հայտ են գալիս շրթունքների, քթի, թևերի վրա, ինչպես նաև հերպեսը կարող է ախտահարել աչքը և այլն: Հազվադեպ ախտահարվում են փոքր երեխաների ներքին օրգանները և նյարդային համակարգը: Նման դեպքերում հիվանդությունն ընթանում է ծանր և բարձր ջերմությամբ: Էքսուդատիվ (բորբոքահեղձուկալորձենաբորբային) դիաթեզով տառապող երեխաների մոտ հնարավոր է նաև հերպեսային էկզեմայի առաջացում: Սովորաբար, հիվանդությունն սկսվելուց 7-10 օր անց բշտիկները չորանում են և դրանց տեղերում առաջանում են վարդագույն բծեր:

Գոտևորող հերպեսն ախտահարում է ոչ միայն մաշկը, այլև նյարդերը:Հիմնականում ցանը տարածվում է միջկողային և ազդրային նյարդերի ուղղությամբ: Բայց կարող է լինել նաև եռորյակ նյարդի ախտահարում: Մոտակա ավշային հանգույցները մեծանում են և հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է: 6-8 օր անց բշտիկները սկսում են չորանալ, ինչից հետո սկսվում է առողջացումը:

Սեռական հերպեսի առկայության արտաքին նշաններն են`

– սեռական օրգանների լորձաթաղանթին եւ հարակից մաշկի վրա առաջանում է կարմրություն, քոր, այրոցի զգացում եւ թափանցիկ հեղուկ պարունակությամբ բշտեր,

– բերանի խոռոչի լորձաթաղանթը եւ մաշկը համանման բորբոքվում են:

Սեռական հերպեսն առանձնահատուկ վտանգավոր է հղիների համար, քանի որ կարող է վիժման պատճառ դառնալ: Այն մի շարք դեպքերում առաջացնում է նևրոտիկ խանգարումներ եւ սեռական կյանքի աններդաշնակություն: Երբեմն նկատվում են վիրուսային սուր տարածուն վարակին բնորոշ սիմպտոմատիկ բարդություններ:

Բուժում

Հերպեսը բուժվում է բժշկի օգնությամբ: Եթե հիվանդի ընդհանուր վիճակը լավ է, բավարար է մեկ անգամ այցելել բժշկին և կատարել նրա խորհուրդները, իսկ գոտևորող և սեռական հերպեսի առկայության ժամանակ անհրաժեշտ է բժշկի մշտական հսկողություն:
Հիվանդներին խորհուրդ է տրվում տաք հագնվել և խուսափել մրսելուց: Եթե գոտևորող հերպեսը սաստկացել է, անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ: Պետք է ընդունել վիտամիններով հարուստ սնունդ: Բերանի խոռոչի ախտահարման ժամանակ բժիշկը խորհուրդ է տալիս հաճախակի ողողումներ կատարել:

Կանխարգելում

Հերպեսի կանխարգելման համար անհրաժեշտ է օրգանիզմը հնարավորինս կոփել և հագնել եղանակին հարմար հագուստ: Երեխաներին չպետք է թույլ տալ շփվել գոտևորող հերպեսով հիվանդ անձանց հետ, իսկ էքսուդատիվ (բորբոքահեղձուկալորձենաբորբային) դիաթեզով տառապող փոքր երեխաներին անհրաժեշտ է զերծ պահել նույնիսկ հասարակ հերպեսով հիվանդ անձանց հետ շփումից:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s